Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Տոն, որ տոն է չափի գիտակցումով
Տոնական առաջին օրերին մեզնից ոչ բոլորն են հետևում հույն մեծ փիլիսոփա-բժշկապետերից մեկի թևավոր դարձած ասույթին.«Եթե ուզում ես կյանքդ երկար լինի, կարճացրու ճաշից սեղանը» և, արդյունքում, հաճախանում են շտապօգնության հեռախոսազանգերը, սրվում կամ գլուխ են բարձրացնում սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և էլի մի շարք հիվանդություններ:
Այս առումով ի՞նչ վիճակագրություն է արձանագրվել 2013 թվականի առաջին օրերին, ինչպիսի՞ն է եղել շտապօգնության ծառայության աշխատակիցների օգնությունն այն քաղաքացիներին:
Մեզ հետ զրույցի ժամանակ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացրեց մի վիճակագրություն, որը թե շտապօգնության կանչերի, թե սննդային թունավորումների, թե վնասվածքների թվի առումով ավելի քան հուսադրող է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Մի կարևոր հանգամանք ևս. Ամանորին նախորդած օրերին մայրաքաղաքում և հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն տեղաց , իսկ հետագա օրերի սառնամանիքներն ավելի հավանական դարձրին ազգաբնակչության կոտրվածքներ և վնասվածքներ ստանալու հավանականությունը:
Այսպես. 2013 թվականի հունվարի 1-17-ն ընկած օրերի ընթացքում գրանցվել է 10 հազարից ավելի կանչ, հոսպիտալացվել մոտ 2000 մարդ: Մանկական կանչերի թիվը եղել է 800, հոսպիտալացվել 200-ից ավելի 136 երեխա: Ընդ որում, Ամանորի առաջին 24 ժամերի կանչերի թիվը 75-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Իսկ արդեն հունվարի 2-ի կանչերը, 2012-ի համեմատությամբ, պակաս են եղել 111-ով:
Ինչպես նշեց շտապօգնության ծառայության տնօրենը, տոնական և հետտոնական առաջին մի քանի օրերի կանչերի առյուծի բաժինը, ինչպես միշտ, բաժին է ընկնում սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, զարկերակային արյան բարձր ճնշմամբ տառապողներին: Բնականաբար, չափից ավելի ուտելը, ճարպոտ ուտեստներն ու առատ ըմպելիքները (հատկապես, ոգելից) պարարտ հող են ստեղծում վերոհիշյալ հիվանդությունների սրման, մասնավորապես, սրտամկանի կաթվածի, ստամոքսի խոցի և այլ կարգի բորբոքումների համար:
Ժամանակին շտապօգնություն է հասցվել փողոցում և տանը արձանագրված կենցաղային վնասվածքներ ստացած, մարմնի բարձր ջերմություն ունեցող, սուր շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանցից շուրջ երկու տասնյակը տեղափոխվել են հիվանդանոց` հետագա բուժում ստանալու նպատակով:
Թագուհի Ստեփանյանը փաստեց, որ 2013 թվականի առաջին տասնօրյակում սննդային թունավորումներով ոչ մի մարդ չի հոսպիտալացվել: Եղել են առանձին դեպքեր, որ ավելորդ կամ փոքր-ինչ հնացած սնունդն ուղղակի սրացումներ է առաջացրել ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող առանձին քաղաքացիների շրջանում, ովքեր կարճ ժամանակ անց նորմալ ինքնազգացողություն են ունեցել:
Տնօրենի հավաստմամբ, տոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքի «Կենտրոն» ենթակայանի և մյուս համայնքների շտապօգնության մեքենաները, ինչպես պահանջում է չափորոշիչը, 7-15 րոպեի ընթացքում եղել են «կանչի» վայրում (դժբախտաբար, եղել են նաև մի քանի կեղծ զանգեր)` պատշաճ օգնություն ցուցաբերելով բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին:
Սա նաև ապացույց է այն բանի, որ Հայաստանը ժամանակին է իրականացրել բուժօգնության արդիականացման միջազգային ծրագրերը. մայրաքաղաքի և բոլոր մարզերի համար ձեռք են բերվել շտապօգնության արդիական սարքավորումներով (նաև սրտագրության) հագեցված մեքենաներ, բուժանձնակազմը և վարորդները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, ծառայությունը, ըստ համապատասխան չափորոշիչների, ապահովված է դեղորայքով:
Մի կարևոր հանգամանք ևս. շտապօգնության ծառայության բժիշկ-կարգավարները կանչն ընդունելուց հետո, ռացիաների (որոնց «մայրերը» գտնվում են մայրաքաղաքի բոլոր տարածքային շրջանների կլինիկական խոշոր հիվանդանոցներում) միջոցով, անհրաժեշտության դեպքում, հաղորդում են հիվանդի վիճակը ներկայացնող տվյալներ` վիրահատության պատրաստելու նպատակով:Սա USAID ծրագրի իրականացման լավագույն ապացույցներից մեկն է:
2013-ը մտել է իր իրավունքների մեջ: Մեր քաղաքացիներին ցանկանանք հաջողակ տարի և ամենակարևորը` առողջություն, ինչի վերահսկողությունը շատ դեպքերում մեր ձեռքում է:
13.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ